11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Չինաստանն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի․ Դանիելյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրտանց շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը և բարեկամ չին ժողովրդին՝ ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։
Չինաստանն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այնտեղ անցկացրած ժամանակահատվածում ես հնարավորություն եմ ունեցել մոտիկից ճանաչելու Չինաստանը, նրա հարուստ մշակույթը, ավանդույթներն ու մարդկանց։ Շատ բան եմ սովորել Չինաստանում և մեծապես գնահատում եմ այն փորձը, գիտելիքներն ու մարդկային շփումները, որոնք ձեռք եմ բերել այդ երկրում։
Մաղթում եմ բարեկամ չին ժողովրդին խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանին՝ շարունակական զարգացում ու նոր ձեռքբերումներ։
Վստահ եմ, որ հայ և չին ժողովուրդների միջև պատմական ու մշակութային կապերը և փոխադարձ հարգանքը շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ մեր ժողովուրդների բարեկամության ու համագործակցության հետագա խորացման համար»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ