16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Հայաստանի նախագահը ծանոթացել է Դիլիջանի կառուցվող ճանապարհի աշխատանքներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչեւ քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին:

Նախագահին զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները:

Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուների հավաստմամբ, ամբողջությամբ կավարտվի եւ շահագործման կհանձնվի պայմանագրով նախատեսված ժամկետից ավելի քան մեկ ամիս շուտ՝ ս.թ. նոյեմբերի 10-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ