22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բեռլինում հայերն ու ալեւիները բոյկոտելու են Էրդողանի դեմ

Վաղը հազարավոր ցուցարարներ պատրաստվում են բոյկոտել  Թուրքիայի վարչապետի այցը Բեռլին: “Այսուհանդերձ, երբ Էրդողանն իր ոտքը դնի գերմանական հողի վրա, մենք բոյկոտելու ենք նրա այցի դեմ”, -նման հայտարարություն է տարածել Գերմանիայի ալեւիների համայնքի գլխավոր քարտուղար Ալի Դողանը եւ նշել, որ ալեւիական համայնքը դուրս է գալու փողոց:

Հայերը եւս վաղը ցույցի են դուրս գալու: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կոչ է արել  ալիեւներին, քրդերին եւ այլ ազգային ու կրոնական համայնքներին միանալ իրենց ցույցին, որը տեղի է ունենալու Բեռլինի կենտրոնում` Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Գերմանական որոշ թերթեր արդեն տարածել են հաղորդագրությունները: “Die Welt” օրաթերթը մեջբերել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքերը, որ Թուրքիան շարունակում է իսլամացման քաղաքականությունը. “2071-ին Թուրքիան հազարերորդ անգամ նշելու է Մանազկերտի ճակատամարտի հաղթանակը, այն է` Թուրքիայի հաղթանակն ընդդեմ Բյուզանդիայի, հաղթանակ` ընդդեմ քրիստոնյաների”:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ժամանում է Բեռլին: Վաղը նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում բացի երկկողմ հարաբերություններից, լինելու են Թուրքիայի ԵՄ անդամակցությունը, քրդական հարցն ու մերձավորարեւելյան զարգացումները:

 

Տիգրան Պետրոսյան

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ