07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ առաջնորդը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին եւ իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կարեւորությունը եւ հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը եւ Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ