Բոլորը գոհ են, բացի Տիմոշենկոյից
Ուկրաինայի նոր Գերագույն ռադան շատ “բուռն”, սակայն անվնաս կլինի գործող իշխանությունների` Ռեգիոնների կուսակցության համար, որը, ըստ նախնական տվյալների, պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է “НТВ” հեռուստաալիքը:
Ավելին, կուսակցությունը կարող է նույնիսկ խորհրդարան տանել իր նոր կողմնակիցներին, որոնց թվում է նաեւ հայտնի երգչուհի Տաիսիա Պովալին: Մյուս հայտնի ուկրաինուհու` Յուլիա Տիմոշենկոյի բացակայության պատճառով “Батькивщина” կուսակցությունը 2-րդ տեղում է հայտնվել: Նախկին վարչապետն այս ընտրություններն ամենաանարդարն է անվանել եւ որպես բողոք հացադուլ է հայտարարել:
Նոր Ռադայում հայտնի նոր դեմքերից են բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն եւ նրա “УДАР” կուսակցությունը: Հին անդամներից են կոմունիստները, ովքեր եռակի բարելավել են իրենց արդյունքը վերջին 5 տարիների ցուցանիշների հետ համեմատած: Գլխավոր ուժը խորհրդարանում կլինի “Свобода” ազգային շարժումը, որը հայտնի է իր փողոցային ծայրահեղականությամբ եւ առաջին անգամ է հայտնվել խորհրդարանում` հաղթահարելով 5 տոկոսանոց սահմանը:
Արդյունքում` գրեթե բոլորը կարծես թե գոհ են, բացի Յուլիա Տիմոշենկոյից: Խորհրդարանում հակասություններ կունենան կոմունիստները եւ ազգայնականները` չխանգարելով ռեգիոնների կուսակցությանն ընդունել իր օրինագծերը:
Քվեաթերթիկների գրեթե 80 տոկոսը հաշվելուց հետո հետեւյալ արդյունքն է գրանցվել` Ռեգիոնների կուսակցություն` 36,2 տոկոս, “Батькивщина”` 23,6 տոկոս, կոմունիստական կուսակցություն` 14,2 տոկոս, “УДАР”` 13,3 եւ “Свобода”` 9,3 տոկոս: