18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը հանդիպել է Ավստրիայի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտի հետ (նստավայրը՝ Վիեննա):

Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ իր դիավանագիտական առաքելության մեջ: Հատկանշելով հայ–ավստրիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու ընդգծել Երեւանի եւ ավստրիական քաղաքների միջեւ հարաբերությունների  ընդլայնման լայն հեռանկարը:

“Երեւանի քաղաքապետարանի կողմից Վիեննայի քաղաքապետին է ներկայացվել Երեւան եւ Վիեննա քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագրի նախագիծ։ Մենք համոզված ենք, որ Ձեր աջակցությամբ Երեւանի եւ Ավստրիայի քաղաքների միջեւ հարաբերություններ էլ ավելի կամրապնդվեն եւ  փոխշահավետ համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝  մասնավորապես փորձի փոխանակման եւ այլ ծրագրերի շուրջ”,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ  է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ կիսելով իր տպավորությունները Երեւանի մասին` Ալոիս Կրաուտը պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը` հավելելով, որ տեղական ինքնակառավարման համակարգում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը երկու կողմերի համար էլ շահավետ է:

Քաղաքապետ Տարոն Մարգարրյանը դեսպանի հետ քննարկել է նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ