23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանը մեծապես կարեւորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին.Հայաստանի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին […]

Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում […]

Ուկրաինան կշարունակի աջակցել Մինսկի խմբին` ԼՂ խնդրի կարգավորման ջանքերում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան Վիեննայի ԵԱՀԿ գրասենյակում կայացած ասուլիսին այսօր խոսել է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթ անելիքների մասին, գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: Թրաֆիքինգի, լրատվամիջոցների ազատության եւ շատ այլ հարցերի շարքում նա նշել է նաեւ ԵԱՀԿ տարածքում շարունակվող հակամարտությունները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի աշխատել […]

ՄԻՊ-ը վստահ է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հունվարի 16-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն նախարարության եւ հնդկական Ashok Leyland կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը, որի շնորհիվ մեր քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով եւ շատ մարդկանց համար […]

Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 […]

ԶՈՒ պատվիրակությունը Բրյուսելում է

հունվարի 16-ից 17-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող` Հյուսիսատլանտյան Դաշինքի ու գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգի համաձայն անց են կացվում հանդիպումներ Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող խաղաղության աջակցության […]

6 մեքենա բքից դուրս է բերվել

Հունվարի 17-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական նշանակության Մ-3 Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման 180-183 կմ-ում 6 մեքենաներ մնացել են բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ճանապարհը սպասարկող  ՛՛Տաշիր՛՛ ՃՇՇ ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան: Բուքը դեռ շարունակվում է, ճանապարհը դժվարանցանելի է, սակայն  ճանապարհի մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում են […]

Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Ա.Բաղդասարյանը և Զ.Ռաչինսկին անդրադարձան ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին:   Հանդիպման ընթացքում […]

Իվանիշվիլին նյարդայնացավ՝ ինչու այդ հարցը տրվեց այստեղ

”Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի պարզաբանումից հետո  կարելի է ասել , որ այդ հարցն արդեն սպառված է”,-այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի` Լիտվայի խորհրդարանում արած հայտարարություններին,ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նշենք, որ Փանջիկիձեի հայտարարությունների մասին վրացական ”Ռուսթավի 2” հեռուստաընկերության հարցն ակնհայտորեն […]

ԱՄՆ-ը մեղադրում է սիրիական բանակին

ԱՄՆ-ի իշխանությունները Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունների իրագործման համար մեղադրել են սիրիական բանակին: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը,գրում է “Lenta.ru”-ն: Պետդեպը հիմնվել է ականատեսների վկայությունների վրա, ըստ որոնց սիրիական բանակի ինքնաթիռները ռմբակոծություն են սկսել համալսարանից շատ քիչ հեռավորության վրա: Պետդեպը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը` կատարվածն անվանելով “անիմաստ ողբերգություն”: Նուլանդն ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի