Հալեպի համալսարանի պայթյունից հայեր չեն տուժել. ԱԳՆ

Ինչպես “Henaran.am”-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, հայեր չեն տուժել: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել Հալեպի համալսարանում, որը գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկովող տարածքում: Զոհվել է 82 մարդ, վիրավոր է 160-ը: