22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահի կարգադրությունը` աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով. 2012 թվականի մայիսի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու եւ դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով` Վիգեն UԱՐԳUՅԱՆ – Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) Հրայր ԹՈՎՄԱUՅԱՆ […]

Չեխիայում մեկնարկում են առաջին նախագահական ընտրությունները

2013-ի հունվարի 11-ին եւ 12-ին Չեխիայում կկայանան առաջին նախագահական ընտրությունները: Երկրի նոր նախագահը կընտրվի բնակչության կողմից` համընդհանուր քվեարկության միջոցով: Քվեարկության միջոցով նախագահ ընտրելու մասին սահմանադրական օրենքը գործող նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է նախորդ տարվա փետրվարին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախկինում Չեխիայի նախագահն ընտվում էր խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստի արդյունքներով: Այդ կերպ է ընտրվել նաեւ Կլաուսը […]

ՄԻԱԿ-ը սատարում է գործող նախագահին

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում. Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ չեզոքացնել մեր տնտեսության եւ հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետեւանքները, Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի եւ ընդունելի միջազգային հանրության ու […]

Գերտերություններն այսօր կքննարկեն Սիրիայի ճակատագիրը

Այսօր Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում Սիրիայի վերաբերյալ եռակողմ հանդիպում կկայանա: Հանդիպմանը կմասնակցեն դիվանագետներ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:  Ռուսական պատվիրակության ղեկավարն է Մերձավոր Արեւելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ պետքարտուղարի առաջին օգնական Ուիլյամ Բըրնսը: Հանդիպման շեմին ռուսական ԱԳՆ-ը […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու […]

Իսրայելում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում` գլխավոր շտաբի եւ ՊՆ շենքերի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` կան տուժածներ: Ըստ իսրայելական “Հաարեց” թերթի` վիրավորները 5-ն են: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տուժածներին: Ըստ նախնական տվյալների` պայթուցիկ սարքը գործարկվել է շենքի մոտ կանգնեցված ավտոմեքենայի մեջ: “Reuters”-ը նշել է, որ պայթյունը սովորական հանցագործների ձեռքի […]

ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական կազմին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:      Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է […]

Հրաժեշտի հանդիպում նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների […]

Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ. ԱԺ նախագահ

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը: Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարեւորեց խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձեւավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի […]

Ասադը 2 հազար բանտարկյալներին փոխել է Իրանի քաղաքացիների հետ

Սիրիայում տեղի է ունեցել գերիների փոխանակման գործարք: Սիրիացի ապստամբներն ազատել են Իրանի 48 քաղաքացիների` հակակառավարական գործողությունների պատճառով բանտարկված 2 հազար քաղաքացիների ազատման դիմաց:  Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, 2012-ի ամռանը “Ալ-Բարաա”-ի գրոհայինները գերի էին վերցրել Իրանի քաղաքացիների, որոնց ի սկզբանե մտադրվել էին սպանել: Ապստամբները պնդում էին, որ նրանք Իսլամական հեղափոխության կորպուսից են եւ Սիրիայում կռվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի