21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական կազմին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: 

 

 

Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ:

Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը հատկապես կարևորել է տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին իր հերթին, ներկայացնելով առաքելության նպատակները, տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների իրականացմանը, կայցելեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ծանոթանալու վերջիններիս աշխատանքներին:

Henaran.am-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ