22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էջմիածնում նշվեց Սուրբ Ծննդյան օրը

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգեւոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության […]

Վրաց պարտիարքը չի ասել

Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության հարցմանը Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Իլյա Երկրորդը Ադրբեջանում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածք է, որին էլ հետեւել էին Ֆեյսբուքի […]

Երեւանում շարունակվում են Ամանորի միջոցառումները

Մայրաքաղաքում շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա  տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաեւ մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված  խմբեր, ինչպես նաեւ մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ: Այս օրերին նախատեսված են նաեւ մանկական […]

Եղանակն ու ճանապարհները

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:  Ինչ վերաբերում է եղանակաին, ապա […]

Ամանորի տոներին՝ 1000 կրակոց

Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի […]

23 ճանապարհատրանսպորտային պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երեւան քաղաքում), ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երեւան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երեւան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքում հատուկ պահպանվող […]

Բաքուն մերժում է երեք առաջարկներից երկուսը

Ադրբեջանի նախագահը իր Ամանորի ուղերձում անդրադարձել է Ղարբաղյան խնդրի կարգավորմանը: Դրանք մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: “ Ադրբեջանի ղեկավարի ամանորյա ելույթը հերթական ապացուցն է, որ համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, Բաքուն մերժում է երկուսը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Շեշտադրումը արվում է միայն մեկ սկզբունքի […]

Հանել են 85-ամյա բնակչի այրված դին

Հունվարի 2-ԻՆ, ժամը  03.08-ԻՆ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոթցի թիվ  4 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել 85-ամյա Ռ. Խչատրյանի այրված դին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, ամբողջությամբ այրվել է Խաչատրյանին պատկանող տունը՝80 քմ:

Ճանապարհներն անցանելի են

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների  նախարարության կայք-էջի,  հունվարի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի