2013 թվականը լինի խաղաղաբեր ու բարեբեր աշխարհի եւ մեր ժողովրդի համար. Գարեգին Բ կաթողիկոսի մաղթանքը

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Նոր տարվա սեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաեւ վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում: Գոհություն եւ փառք Աստծուն, ապրեցինք խաղաղության մեջ, ջանքեր գործադրեցինք հոգեւոր եւ ազգային մեր […]