Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում եւ Գորիսում տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի եւ կապի […]