27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բուտիկ հյուրանոց Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված «Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի բացմանը: Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն աուդիովիզուալ սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար:

Հյուրանոցը առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ եւս, այդ թվում փակ լողավազանով, բարով եւ մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հյուրանոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին:

«Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանը քաղաքապետին վստահեցրել է, որ առկա բարձրակարգ ծառայություններով հյուրանոցը եւս կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ