Հրադադարը խախտվել է 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համապատասխան միջոցներ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: