23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել ՄԱԿ-ի հեղինակավոր կոմիտեում Հայաստանի ընտրությունը

ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել  ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամակցության մասին, որտեղ հպանցիկ ներկայացված էր, թե Ադրբեջանը ամիսներ շարունակ փորձել է խոչընդոտներ հարուցել այդ կառուցում Հայաստանի ընդգրլվելուն:

Դիվանագիտական աղբյուներից մեզ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի առարկությունը չեզոքացնելու եւ ՄԱԿ-ի անդամների աջակցությունը ստանալուն հաջորդել է լայնածավալ դիվանագիտական աշխատանք, ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող տարբեր մայրաքաղաքներում:

Մի քանի ամիս տեւած քննարկումների արդյունքում հայկական պատվիրակության պահանջով Ադրբեջանի առաջարկությունը, որը հասցրել էր զարմացնել ու զայրացնել շատերին, քվեարկության է դրվել ու ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը քվեարկեցին Ադրբեջանի առաջարկին դեմ: Այնուհետեւ, ՀՀ պատվիրակության երկրորդ պահանջով, այս անգամ կոմիտեին անդամակցության մասին որոշման նախագիծն դրվեց քվեարկության, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունները քվեարկեցին ի օգուտ Հայաստանի՝ Ադրբեջանին թողնելով միայնակ, ու դրանով իսկ պաշտոնական Բաքվին հասկացնելով, որ միջազգային հարթակներում Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ծրագիրն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Ընթացակարգի համաձայն, ու վերջնական որոշում ընդունելու համար, դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի վերը նշված կոմիտեում Հայաստանի անդամակցության հարցը կրկին քննարկվեց՝ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում: Անզոր լինելով ազդել ԳԱ որոշման վրա, ադրբեջանական կողմը հանդես եկավ բացատրական ելույթով՝ կրկնելով իր քարոզչության զինանոցի ձեւակերպումներն եւ անօգնական ու անպատասխան կոչեր անելով դատապարտել Հայաստանի “ագրեսիվ” քաղաքականությունն, այլ ոչ թե այդ երկիրն ընդունել միջազգային կառույցներում եւ ատյաններում:

Ի պատասխան ադրբեջանական ցնորքաբանությունների, նիստում հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի փորձերը խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը ՄԱԿ-ի կառույցներում պարզապես անընդունելի են, եւ որ դրանք հակասում են ՄԱԿ-ի անդամներին հավասարապես հարգելու եւ հարաբերելու ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին: Նա նաեւ նկատել է, որ ադրբեջանական կողմի՝ Բաքվում ներքին սպառման համար նախատեսված հայտարարություններն արվում են տարածաշրջանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների եւ 1994թ. հրադադարի ռեժիմի
խախտումների պատասխանատվությունից խուսափելու համար ու հավելել, որ սեփական ոճրագործությունները կոծկելու համար ուրիշներին մեղադրելը Ադրբեջանի համար վաղուց ի վեր դարձել է պրակտիկա:

Դեսպան Նազարյանը հավելել է, որ տիեզերքի ուսումնասիրությունը պետք է ծառայի մարդկության առաջընթացին, ի շահ ժողովուրդների եւ պետությունների ու  երախտագիտություն հայտնել ՄԱԿ-ի անդամ երկրներին կոմիտեին Հայաստանի անդամակցության հարցում ցուցաբերած անվերապահ աջակցության համար:

Անդակամցությունը այդ կոմիտեում հնարավորություն կընձեռնի Հայաստանին մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո տիեզերքի ուսումնասիրության եւ խաղաղ օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության եւ գիտական համայնքի կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ մասնակցել ՄԱԿ-ի այդ մարմնի գիտական եւ տեխնիկական կոմիտեի քննարկումներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ