22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Դեկտեմբերի 13-ից մինչեւ 19-ը 3 բալից ավել երկրաշարժ չի գրանցվել

Ս.թ. դեկտեմբերի 13-ից մինչեւ 19-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: Դեկտեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Արդահան քաղաքից 33 կմ հարավ-արեւելք: Հաջորդ օրը տեղի է ունեցել հինգ երկրաշարժ: 3 բալ ուժգնությամբ երկու […]

Սաակաշվիլիի ավտոշարասյունը քարկոծել են

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ կշարունակի իր ճամփորդությունները երկրով մեկ եւ կհանդիպի “ժողովրդի” հետ` նույնիսկ առանց թիկնազորի: Այդ մասին նա հայտնել է դետեմբերի 19-ին Քութաիսիում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ  հավաքված ամբոխը քարեր է նետել նախագահական ավտոշարասյունի վրա, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն: “Ոչ ոք թող չսպասի, որ ես կհրաժարվեմ իմ ճամփորդություններից եւ ժողովրդի հետ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 19-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը, դեկտեմբերի 20-ին […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:  Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները եւ դրանց վերաբերյալ իր մոտեցումները: Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի առջեւ ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, […]

Հայ զինծառայողը չի հատել ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը.ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը […]

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. ”Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են”: […]

Ուզբեկստանն այլեւս ՀԱՊԿ անդամ չէ

Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում պաշտոնապես դադարեցվել է: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստին, գրում է “утро.ру”-ն: Ուզբեկստանը նախկինում արդեն մեկ անգամ դուրս էր եկել ՀԱՊԿ անդամակցությունից 1999-ին: Երկրի իշխանությունները հրաժարվել էին շարունակել համաձայնությունը, սակայն 2006-ին Տաշքենտը վերականգնեց իր անդամակցությունը: Այս տարվա հունիսին այն կրկին իր անդամակցությունը դադարեցնելու նոտա […]

ՀԱԿ-ը աուդիտոր չի նշանակել

ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում […]

7 միլիարդից ավելի վարկ` ”Երիտասարդ ընտանիքներ` մատչելի բնակարան” ծրագրին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը: Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել […]

Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը: Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի