ՀԱԿ-ը աուդիտոր չի նշանակել
ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչև 18.12.2012թ., ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի ”Բարգավաճ Հայաստան”, “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Օրինաց երկիր” և “Հանրապետական” (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:
ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի ”Հայ ազգային կոնգրես” խմբակցության կողմից: