20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սաակաշվիլիի ավտոշարասյունը քարկոծել են

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ կշարունակի իր ճամփորդությունները երկրով մեկ եւ կհանդիպի “ժողովրդի” հետ` նույնիսկ առանց թիկնազորի: Այդ մասին նա հայտնել է դետեմբերի 19-ին Քութաիսիում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ  հավաքված ամբոխը քարեր է նետել նախագահական ավտոշարասյունի վրա, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն:

“Ոչ ոք թող չսպասի, որ ես կհրաժարվեմ իմ ճամփորդություններից եւ ժողովրդի հետ հանդիպումներից: Ես ամեն օր պետք է “ժողովրդի մեջ” լինեմ, ինձ պետք չէ ոչ թիկնազոր, ոչ զրահամեքենաներ, ոչ էլ ուղղաթիռներ: Ամեն ինչ կարող են վերցնել, ես ոտքով կքայլեմ”,-հայտարարել է նախագահը:

Դեկտեմբերի 19-ին, երբ Սաակաշվիլին այցելել է իր “Ազգային միավորված շարժում” կուսակցության գրասենյակը Քութաիսիում, նրա գրասենյակի մուտքը փակել են հականախագահական ցույցի մասնակիցները, ովքեր  նախագահի անհապաղ հրաժարականն են պահանջում: Ցուցարարները քարեր են նետել նախագահի թիկնազորի մեքենաների վրա, ինչպես նաեւ հարձակվել են Սաակաշվիլիի խորհրդական, պատգամավոր Ակակիա Մինաշվիլիի վրա եւ, ինչպես վրացական ԶԼՄ-ներն են գրում, նրան “ֆիզիկական վիրավորանքներ են հասցրել”:

Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիան դարձավ  կառավարող, իսկ կառավարող “Միավորված ազգային շարժում” կուսակցությունը` ընդդիմադիր, Սաակաշվիլիի դիրքերը զգալիորեն թուլացան: Երկրում բարձրաստիճան չինովնիկների, հատկապես նախկին նախարարների, ձերբակալություններ են սկսվել: Նախագահի որոշ խորհրդականներ նման պայմաններին գերադասել են արտասահման տեղափոխվելը:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այս ամենի ֆոնի վրա մեղմացրել է տոնը` նա արդեն չի պնդում որ նախագահը հրաժարական տա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ