21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը մեկնում է ՌԴ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Հայաստանի քաղաքացիները շենգենյան վիզան կստանան դյուրացման կարգով

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը:Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող  Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, […]

Կոռուպցիայի դեմ պայքարը ՊՆ-ում

Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» լավագույն փորձի օրինակների ժողովածուի վերաբերյալ: Ժողովածուն և դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ, Դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին: Հանդիպմանը ՀՀ ՊՆ կողմից մասնակցում […]

ԼՂՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկեց շփման գծում տիրող իրավիճակը

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի:  

“Մուսուլման եղբայրներ”-ը հաշվել են սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ձայները

Եգիպտոսի իսլամիստական “Մուսուլման եղբայրներ” շարժումը, որը Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի արդյունքների իր առանձին հաշվարկներն է կատարել, հայտարարել է, որ քաղաքացիների մեծ մասը հավանության է արժանացրել փաստաթուղթը, հաղորդում է “Reuters”-ը: Դեկտեմբերի 15-ին կայացած հանրաքվեի քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո պարզվել է, որ քվեարկողների  56,5 տոկոսը սահմանադրության կողմնակիցներ են: Այս տվյալները հաղորդած աղբյուրը ցանկացել է անանուն մնալ:  Եգիպտական […]

25 պաղեստինցի է զոհվել՝ փախստականների ճամբարի վրա ավիարհարվածի հետեւանքով /վիդեո/

Դամասկոսում պաղեստինցի փախստականների “Յարմուկ” ճամբարում ավիահարվածի հետեւանքով առնվազն 25  մարդ է զոհվել, հաղորդում է “Reuters”-ը՝ հղում անելով ապստամբ ակտիվիստներին: “AFP”-ի տվյալներով՝ զոհերի թիվը անհամեմատ ավելի քիչ է՝ 8 մարդ: Իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը գտնվում են ծայրահեղ վիճակում: Սիրիայում բնակվում է ավելի քան 500 հազար պաղեստինցի, որոց մեծ […]

Դժվարանցանելի ճանապարհները

Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, դեկտեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա եւ Սեւան-Ճամբարակ ճանապարհահատվածները, ինչպես նաեւ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար-Սարիգյուղ գյուղերի հատվածները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնի-Վահագնաձոր-Փամբակ հատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով, փակ է բոլոր […]

Երեւանի քաղաքապետի հյուրը ֆրանսահայ դաշնակահարն է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ  մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երեւանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ: Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել եւ համատեղ […]

Հանրայինում նախընտրական գովազդի գները չեն փոխվել

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշում է կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանել 80 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ: Ի դեպ, համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ սակագները չեն փոխվել:

Սա մեր կռիվն է. Սերժ Սարգսյանի տեսլականը /ֆոտո/

 Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարում.  Սիրելի՛ հանրապետականներ,  Հարգարժա՛ն հյուրեր,  Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության արտահերթ համագումարում: Այսօր մենք հնարավորություն ունենք նախագահական ընտրություններից առաջ գնահատելու ներկա իրավիճակը, կշռելու կատարված քայլերի արդյունավետությունը եւ նախանշելու մեր միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակները: Փորձենք ամփոփել անցած ճանապարհը, հասկանանք որտեղ ենք հիմա եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի