12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարը ՊՆ-ում

Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» լավագույն փորձի օրինակների ժողովածուի վերաբերյալ: Ժողովածուն և դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ, Դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին:

Հանդիպմանը ՀՀ ՊՆ կողմից մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից Էդեն Քոլը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները:

    Քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցության հնարավոր ուղղությունները և այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ