21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վալերի Բուայեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հանդես է եկել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին  օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 13-ին նրա հայտարարությունը հրապարակվել է “Nouvelles d’Arménie” ամսագրի կայքում:  ՞Ես 3 տեքստերը  ներկայացրել եմ Ազգային ժողով՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը պաշտպանելու նպատակով: Դրանցից առաջինն իմ՝ […]

Բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է . ԵԺԿ-ն` “Հանրապետականին”

Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը: ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է “ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող  հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին”: […]

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն, հաղորդում է “AFP”-ը: Ընտրական տեղամասերը  Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ 8 նահանգներում բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 7-ին, որից հետո կհայատարարվեն նախնական արդյունքները: Դեկտեմբերի 22-ին հանրաքվեն կանցկացվի նաեւ երկրի մյուս շրջաններում: Եգիպտոսի իշխանություններն ստիպված են եղել քվեարկությունը 2 փուլով անցկացնել` սակավաթիվ դատավորների պատճառով, որոնք պետք է հերթապահեն ընտրատեղամասերում: […]

“Ազատ դեմոկրատներից”

Այսօր “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիայի և նրա գլխավորած պատվիրակության հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական զարգացումները` մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Խորհրդարանում քննարկել են ՃՈ անվտանգության հիմնախնդիրները

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի նշանակությունը քաղաքացու կյանքի, առողջության, իրավունքների […]

Նախարարը մարզպետին մեդալ է հանձնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման […]

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը եւ գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին  Միացյալ Նահանգների աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները: […]

Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշների բարեփոխումները. ԱԳՆ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտի եւ Նիկոլայ Մլադենովի հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի հետ Հայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա է արդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերում: Նախարարը կարեւորեց փոխգործակցությունը Արեւելյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի