18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը եւ գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին  Միացյալ Նահանգների աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին։ Նախարար Նալբանդյանը  եւ պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան անդրադարձան Դուբլինում անցած շաբաթ կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի արդյունքներին, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրքավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձան կայանալիք նախագահական ընտրություններին։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ