18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Վալերի Բուայեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հանդես է եկել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին  օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 13-ին նրա հայտարարությունը հրապարակվել է “Nouvelles d’Arménie” ամսագրի կայքում: 

՞Ես 3 տեքստերը  ներկայացրել եմ Ազգային ժողով՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը պաշտպանելու նպատակով: Դրանցից առաջինն իմ՝ 2011-ի հոտեմբերի 18-ին  ներկայացրած օրինագիծն ՝է, որը նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք նրանց համար, ովքեր հրապարակայնորեն կխրախուսեն կամ կարդարացնեն ցեղասպանությունների փաստը: 

Երկրորդ օրինագիծն այն տեսքով է, որով 2012-ի հունվարի 23-ին ընդունվել էր եւ փետրվարի 28-ին ենթարկվել սահմանադրական խորհրդի գրաքննությանը:

Երրորդը Սահմանադրական խորհրդի հրապարակային դիրքորոշման պատճառները հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու բանաձեւ եմ ներկայացրել՝ փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի  օգնությամբ”:

Բուայեն հույս է հայտնել, որ այդ 3 տեքստերը իր գործին հաջողություն կբերեն՝ նշելով, որ իր նպատակն այն է, որ դրանք տեղ գտնեն յուրաքանչյուր ֆրանսիացու սրտում: Նա խնդրել է ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլինին կարճ ժամկետում ԱԺ օրակարգում ընդգրկել  այդ 3 տեքստերը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ