20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարը մարզպետին մեդալ է հանձնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման ծրագրերը` նախարարը հավաստիացրել է, որ դրանք հաջորդ տարիներին նույնպես շարունակական են լինելու:

Հատուկ անդրադարձ է եղել մթերումների գործընթացին. ” Տարիներ շարունակ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այս ոլորտում: Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն էր: Միայն Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդհամենը 210 միլիոն դրամը”,- ասել է նախարարը` նշելով, որ մինչև դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստի ժամանակ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է հանձնել դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալը:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ԳՆ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ