20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է . ԵԺԿ-ն` “Հանրապետականին”

Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը:

ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է “ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող  հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին”:

Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ Սարգսյանին:

Իր ելույթում ԵԺԿ Նախագահը ընդգծել  է վերջերս Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելայն գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների  և ժողովրդավարական ստանդարտերի կարևորությունը:

“Ժողովրդական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք  ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների,  արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը” –  ասել է պարոն Մարտենսը, դիմելով ՀՀԿ նախագահին:

“ՀՀԿ հարգելի գործընկերներ, Դուք կարող եք ապավինել ԵԺԿ աջակցությանը: Կհանդիպեն ուժեր, որոնք դիմադրում են փոփոխություններին: Կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն ավելի արագ փոփոխություններ: Սակայն բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է Հայաստանում լուրջ և կայուն փոփոխությունեներ իրականացնելու համար” – ընդգծել է ԵԺԿ նախագահը

“Մենք բոլորս եվրոպացի ենք:

Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը և, հետևաբար, նույն  ճակատագիրը: Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը:

 Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու  և ժողովրդավարությունը համախմբելու համար” – շարունակել է ԵԺԿ ղեկավարը:

 “ՀՀԿ հարգելի ընկերներ, ես մաղթում եմ Ձեզ արգասաբեր և կառուցողական համագումար և հաջողակ ընտրարշավ: Հույս ունեմ շուտով հանդիպել Ձեզ Հայաստանում” – եզրափակել է Վիլֆրիդ Մարտենսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ