16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն, հաղորդում է “AFP”-ը: Ընտրական տեղամասերը  Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ 8 նահանգներում բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 7-ին, որից հետո կհայատարարվեն նախնական արդյունքները: Դեկտեմբերի 22-ին հանրաքվեն կանցկացվի նաեւ երկրի մյուս շրջաններում:

Եգիպտոսի իշխանություններն ստիպված են եղել քվեարկությունը 2 փուլով անցկացնել` սակավաթիվ դատավորների պատճառով, որոնք պետք է հերթապահեն ընտրատեղամասերում: Քվեարկության ընթացքում կարգուկանոն կպահպանեն 130 հազար ոստիկաններ եւ 120 հազար զինծառայողներ: 

Երկրի հիմնական օրենքի նախագիծը, որն էլ քվեարկության է դրվել, հերթական անգամ սրեց դեմոկրատական ընդդիմության եւ “Մուսուլման եղբայրների” ու նրանց դաշնակիցների միջեւ եղած հակասությունները: Ընդդիմությունը կարծում է, որ “Մուսուլման եղբայրների” կազմած սահմանադրությունը սահմանափակում է քաղաքացիական իրավունքը եւ ազատությունը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ