27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Մուսուլման եղբայրներ”-ը հաշվել են սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ձայները

Եգիպտոսի իսլամիստական “Մուսուլման եղբայրներ” շարժումը, որը Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի արդյունքների իր առանձին հաշվարկներն է կատարել, հայտարարել է, որ քաղաքացիների մեծ մասը հավանության է արժանացրել փաստաթուղթը, հաղորդում է “Reuters”-ը:

Դեկտեմբերի 15-ին կայացած հանրաքվեի քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո պարզվել է, որ քվեարկողների  56,5 տոկոսը սահմանադրության կողմնակիցներ են: Այս տվյալները հաղորդած աղբյուրը ցանկացել է անանուն մնալ: 

Եգիպտական ընդդիմության ներկայացուցիչը, ով եւս ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդները պարտվել են: Նրանց զարմացրել է Ալեքսանդրիայում կայացած հանդարտ քվեարկությունը, որն էլ հավանաբար հավասարություն է սահմանել գործող նախագահի կողմնակիցների օգտին:

Դեկտեմբերի 15-ին քվեարկություն կայացավ Եգիպտոսի 10 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կահիրեում եւ երկրի 2-րդ քաղաք Ալեքսանդրիայում: Երկրի մյուս շրջաններում քաղաքացիները հանրաքվեի մասին իրենց կարծիքը կհայտնեն դեկտեմբերի 22-ին: Պաշտոնական տվյալներ չեն հայտարարվի, մինչեւ  որ քվեարկությունը չկայանա երկրի բոլոր շրջաններում:

Նշենք, որ ընդդիմությունը մեղադրում է “Մուսուլման եղբայրներին”, քանի որ վերջիններիս կազմած սահմանադրույթան նախագիծը սահամանփակում է քաղաքացիական իրավունքներն ու ազատությունը՝ “կրոնական եւ բարոյական նորմերի” տեսնակյունից:

Քվեարկությունը 2 փուլով անցկացնելու անհրաժեշտություն առաջացել էր դատավորների սակավաթիվ լինելու պատճառով, քանի  որ նրանք պետք է հերթապահեն ընտրական տեղամասերում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ