18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուզբեկստանն այլեւս ՀԱՊԿ անդամ չէ

Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում պաշտոնապես դադարեցվել է: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստին, գրում է “утро.ру”-ն:

Ուզբեկստանը նախկինում արդեն մեկ անգամ դուրս էր եկել ՀԱՊԿ անդամակցությունից 1999-ին: Երկրի իշխանությունները հրաժարվել էին շարունակել համաձայնությունը, սակայն 2006-ին Տաշքենտը վերականգնեց իր անդամակցությունը: Այս տարվա հունիսին այն կրկին իր անդամակցությունը դադարեցնելու նոտա էր ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն:

ՀԱՊԿ անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: ՀԱՊԿ-ը հիմնադրվել է Հավաքական անվտանգության համաձայնության հիմքի  վրա 1992-ի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ-երկրների կողմից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ