09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ներկայացվել է www.qahana.am թարմացված կայքէջը

ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է www.qahana.am թարմացված կայքէջի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էր նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնոդական փախանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ողջունելով կայքէջի թարմացումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ծառայելու է հավատացյալ ժողովրդի հետ Արարատյան Հայրապետական թեմի կապի ամրապնդմանը: “Դա թույլ կտա օպերատիվորեն տեսնել, թե որոնք են հավատացյալներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին”,- ասել է վարչապետը:

Կայքում բացվել են “Հարցեր-պատասխան”, “Աղոթքներ”, “Հոգեւոր-գրադարան”, “Ս. Պատարագ” եւ այլ էջեր:

Կայքում ստեղծվել են բազմաթիվ հնարավորություններ Աստվածաշունչն էլ ավելի հեշտ հասկանալու եւ ըմբռնելու համար: Գոյություն ունի նաեւ “Աստվածաշունչը շարժական միջոցների համար” էջը, որն ամեն օր թարմացվում է, մարդիկ կարող են կարդալ տվյալ օրվա հոգեւոր պատգամը եւ սուրբգրքային ընթերցանությունը: Կայքում բացվել է նաեւ մանուկների համար էջ, կա մանկական գրադարան՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար:

[email protected] էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել հոգեւորականներին եւ ստանալ դրանց պատասխանները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ