11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պաշտպանեցին Սերժ Սարգսյանին

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական  վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության  ղեկավար մարմինների անունից`

Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում:

Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ռամկավար ազատական կուսակցություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ