22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվեց տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

2012թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված
է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի
խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՉԺՀ Նախագահ Հու Ձինտաոյի միջեւ:

Տեղեկանք: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառում: Այս տարի ավարտին հասցվեց 249 քաղաքային ավտոբուսների ձեռք բերման ծրագիրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ