27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահը շնորհավորեց առաջին գծում ծառայողներին/ֆոտո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, զինվորների ծառայության ու կենցաղային պայմաններին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր ասաց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

“Պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահպանել: Այսօր Հայաստանի նախագահի հրահանգով խորհրդարանականները, կառավարության անդամները գտնվում են սահմանամերձ գոտիներում, այցելում զինվորներին, շնորհավորում գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մենք պետք Է բարձր գնահատենք նրանց ծառայությունը, պարտավոր ենք լինել նրանց կողքին, աջակցել: Կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրի պաշտպանության ու անվտանգության հարցը, որը մեր ժողովրդի ու պետության համար ամենակարեւոր բաղադրիչն է, գտնվում է ամուր ձեռքերում, երկրի նախագահի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք էլ ավելի ամրապնդել մեր սահմանները, զինվորների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան լավագույնս պաշտպանել մեր ժողովրդի անդորրն ու պետության անվտանգությունը”,-լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահն ամանորյա նվերներ հանձնեց սահմանապահներին:

Այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանին ուղեկցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բարձրաստիճան զինվորականներ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ