19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բաքուն մերժում է երեք առաջարկներից երկուսը

Ադրբեջանի նախագահը իր Ամանորի ուղերձում անդրադարձել է Ղարբաղյան խնդրի կարգավորմանը: Դրանք մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

“ Ադրբեջանի ղեկավարի ամանորյա ելույթը հերթական ապացուցն է, որ համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, Բաքուն մերժում է երկուսը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Շեշտադրումը արվում է միայն մեկ սկզբունքի վրա`տարածքային ամբողջականության, այն էլ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող, աղավաղված ձեւով: Հենց այս բանակցային գործընթացը տապալող Ադրբեջանի դիրքորոշումն է, որը պահպանում է ստատուս-քվոն: Բաքուն ունի հնարավորություն բավարարելու իր բուռն ցանկությունը եւ`շրջանցելու Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը, եւ` հասնելու ստատուս-քվոի փոփոխությանը: Դրա համար որպես առաջին քայլ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ դուրս բերում իր օկուպացիոն զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից”,-ասել է փոխնախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ