Երեւանում շարունակվում են Ամանորի միջոցառումները
Մայրաքաղաքում շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաեւ մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաեւ մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:
Այս օրերին նախատեսված են նաեւ մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ Կարապի լճի բացօթյա սահադաշտում նաեւ ցուցադրական ելույթներ`պատանի գեղասահորդների մասնակցությամբ:
Ի դեպ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչեւ 22:00 Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ազգագրական երգի եւ պարի համույթների մասնակցությամբ:
Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին, Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն