23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման եւ այլ ընթացակարգային  բնույթի, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական […]

Վարչապետի անվանական ժամացույցներ լրագրողներին

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր եւ հետաքրքիր աշխատանք: “Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն […]

Նախագահի թեկնածուները կգրանցվեն

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր երկուշաբթի՝ հունվարի 14-ին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցման հարցն է: Արտահերթ նիստում քննարկվելու են նաեւ քաղաքացիներ Ռոբերտ Ահարոնյանի եւ Ռոբերտ Սիմոնյանի դիմումները:

ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ քննարկվել են նաեւ ընտրությունները

 Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով Oլեքսանդր Պավլյուկին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ  նրա գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում: Նախարարը կարեւորեց ԵԽ  գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում […]

Ոստիկանության աշխատանքը դատախազությունը չի՞ նկատում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդել է պատասխանատվության կանչել իրենց աշխատանքում թերացած ոստիկաններին:  Մասնավորապես, 2013 թվականի հունվարի 8-ին  ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը “Դալմայի այգիներ” կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։   Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ […]

Հայաստանի ճանապարհներն դժվարանցանելի են

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  հունվարի 11-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-ԼՂՀ Քարվաճառ ավտոճանապարհները:Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան-Գորիս, ինչպես նաեւ Լոռու եւ Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: […]

Դատախազությունը միջնորդում է պատժել թերացած ոստիկաններին

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու եւ իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2013 թվականի հունվարի 8-ին  ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը […]

Կտրվեն տեխզննման կտրոններ

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ:  Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը: Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի […]

ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԵՄ -ի եւՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են. Արթուր Բաղդասարյան

2012 թվականը ՀՀ ԱԱԽ-ի համար լարված աշխատանքի տարի էր: Այսօր այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով, այս ընթացքում ԱԽ-ն քննարկել է մի քանի կարեւորագույն ուղղություններ եւ կայացրել որոշումներ, առաջին հերթին Եվրոպական հարեւանության Հայաստան-ԵՄ գործողությունների նոր ծրագրի վերաբերյալ` շուրջ 164 ուղղությամբ Հայաստանում բարեփոխումները խորացնելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հասնել ակնկալվող […]

Նորակոչիկի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ 23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ  եւ կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ն. Սահակյանի մահվան հանգամանքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի