ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԵՄ -ի եւՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են. Արթուր Բաղդասարյան
2012 թվականը ՀՀ ԱԱԽ-ի համար լարված աշխատանքի տարի էր: Այսօր այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով, այս ընթացքում ԱԽ-ն քննարկել է մի քանի կարեւորագույն ուղղություններ եւ կայացրել որոշումներ, առաջին հերթին Եվրոպական հարեւանության Հայաստան-ԵՄ գործողությունների նոր ծրագրի վերաբերյալ` շուրջ 164 ուղղությամբ Հայաստանում բարեփոխումները խորացնելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հասնել ակնկալվող արդյունքների:
Արթուր Բաղդասարյանը կարեւորեց նաեւ ՀՀ ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության ընդունումը, ‘’Փոխգործակցություն 2012’ ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաեւ ՄԻ պաշտպանության ազգային ռազմավարության մշակումը:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ թե ՀԱՊԿ շրջանակներում, թե ԵՄ-ի եւ թե ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղություններով ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են:ՀՀ-ԵՄ համագործակցության ոլորտում նա կարեւորեց վիզաների դյուրինացման գործընթացի արդյունքները:Նա արդյունավետ համարեց նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը արդարադատության ոլորտում եւ տեղեկացրեց որ այս տարվա ավարտին ՀՀ-ում կստեղծվի պրոբացիոն ծառայություն, ինչը կապահովի այլընտրանքային պատիժների կիրառման նորացված մոդել:
Նա արդյունավետ համարեց նաեւ ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը, մասնավորապես կարեւորեց GSP+ համակարգի` ընդհանրացված արտոնությունների համակարգի գործունեությունհ:”ԵՄ հետ մեր համագործակցությունը զարգանում է երեք ուղղություններով` քաղաքական, արդարադատության, ազատության եւ անվտանգության համակարգի եւ խորը եւ ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի շուրջ իրականացվող բանակցությունները”,-նշեց Արթուր Բաղդասարյանը` հույս հայտնելով, որ արդեն այս տարեվերջին կստորագրվի ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
Խոսելով միջազգային համագործակցությունից, նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԽ-ն ընդլայնել համագործակցության շրջանակըը եւ աշխարհի քսանից ավելի երկրների հետ ԱԱԽ-ն կապեր է հաստատվել , որոնք գնալով խորանում են: