08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանության աշխատանքը դատախազությունը չի՞ նկատում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդել է պատասխանատվության կանչել իրենց աշխատանքում թերացած ոստիկաններին:  Մասնավորապես, 2013 թվականի հունվարի 8-ին  ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը “Դալմայի այգիներ” կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

 Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Henaran.am-ին  տեղեկացրեց, որ  նշված միջնորդությունը Ոստիկանությունը դեռ չի ստացել:  “Բայց, երեկ հունվարի 10-ին Ոստիկանության պետի ցուցումով մամուլում եղած հրապարակման առնչությամբ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ծառայողական քննություն է սկսվել”,-ասաց Ահարոնյանը: Ի դեպ, Աշոտ Ահարոնյանն նաեւ ասաց, որ սպանությունը բացահայտվել է, կա կասկածյալ:

Այս պարագայում թերեւս հարց է ծագում, թե ի՞նչու այսօր դատախազությունը տարածեց նման հաղորդագրություն, երբ ոստիկանությունը իր գործն անում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ