30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետի անվանական ժամացույցներ լրագրողներին

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր եւ հետաքրքիր աշխատանք:
“Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների:

Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության անհնար է եւ, ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե մեզանում որքանով է հասուն քաղաքացիական հասարակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում էապես ամրապնդվել է: Միեւնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջեւ այսօր կանգնում են նոր խնդիրներ: Պետք է արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ եւ ուղղորդել հանրությանը:
Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ձեր բոլոր վերլուծական նյութերը եւ հաճախակի է անդրադառնում քննադատություններին: Տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են կառավարության քննարկման առարկա եւ ստանում գործուն լուծումներ: Ապագայում էլ այս համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին”,- ասել է  վարչապետը:

ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով եւ վարչապետի շնորհակալագրով են պարգեւատրվել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:

Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի եւ հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի առթիվ, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի ու ստեղծագործական նվաճումների համար Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ