22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հալեպի համալսարանի պայթյունի զոհերի թիվը հասել է 82-ի /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 80-ը, հաղորդում է “AFP”-ը: Հալեպի նահանգապետի հայտարարության համաձայն զոհվել է 82 եւ վիրավորվել 160 մարդ: 

Բացի ուսանողներից, համալսարանում ուսանում են նաեւ Հալեպի ծայրամասերում բնակվող շուրջ 30 հազար փախստականներ: Պայթյունները տեղի են ունեցել ձմեռային քննաշրջանի  առաջին օրը: 

Կառավարական զորքերը պայթյունի համար պատասխանտու են համարում ապստմաբներին, նրանք էլ իրենց հերթին` սիրիական բանակին: Քաղաքային իշխանությունները եւ պետական հեռուստաընկերությունը կատարվածը որակել են որպես ահաբեկչություն: 

Հալեպը համանուն նահանգի կենտրոնն է: Ներկայումս այն բաժանված է ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ: Համալսարանը գտնվում է սիրիական բանակի կողմից վերահսկվող տարածքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ