11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել

Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “AFP”-ը: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին դեռեւս տեղեկություն չկա:

Ըստ որոշ տվյալների` պայթյունը կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Պայթյունի էպիկենտրոնը համալսարանի հանրակացարանի եւ ճարտարապետական ֆակուլտետի շենքերի միջեւ է:

Հալեպի համալսարանը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից վերահսկվող տարածքում: 

2011-ի մարտից Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը: Մինչեւ 2013-ի հունվարը ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ