11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը վստահ է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հունվարի 16-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն նախարարության եւ հնդկական Ashok Leyland կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը, որի շնորհիվ մեր քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով եւ շատ մարդկանց համար աշխատատեղեր կբացվեն այս ընկերությունում:

Սակայն, անհրաժեշտ է, որ այս նախատեսվող ժամանակակից եւ բարձրակարգ ավտոբուսները մատչելի լինեն մեր ամբողջ հասարակության համար: Մասնավորապես, ցանկալի է, որ այդ ավտոբուսները հարմարեցված լինեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ցավոք, այժմ գործարկվող հանրային տրանսպորտի միջոցները չեն համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին` սահմանափակելով դրանցից հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու իրավունքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություն է ստանձնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դարձնելու համար տրանսպորտային միջոցները հավասարապես մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում, Հոդված 22-ում նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի եւ տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության եւ օգտագործման համար հարմարեցված չեն:

 

Մենք լիահույս ենք, որ Հայաստանում արտադրված նոր ավտոբուսները մատչելի կլինեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար` հնարավոր դարձնելով նրանց սոցիալական  ներառումը հասարակության մեջ:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ