22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի համակարգող հանձնաժողովի նիստ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. ‘’2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցություն’ն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, […]

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Օբամային կհիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստումը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր 2-րդ երդմնակալության կապակցությամբ: “Շնորհավորում ենք Ձեզ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող 2 մլն հայերի անունից հաստատում ենք Ձեր վարչակազմի հետ աշխատելու մեր շահագրգռվածությունը”,-ասված է ուղերձում: Գրասենյակի անդամները նաեւ կոչ են արել Օբամային մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ: Նրանք […]

Ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:     Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության […]

Արդյունավետ օգտագործել ժամանակը. Սերժ Սարգյանը` մրցանակներ է հանձնել երիտասարդներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին Հայաստանի երգի պետական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած Հայկյան մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս մրցանակաբաշխությունը, կազմակերպիչների հավաստմամբ, նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։ Հունվարի 18-ին տեղի ունեցած Հայկյան 10-րդ մրցանակաբաշխության […]

Փակ են Լոռու եւ Տավուշի մարզերի որոշ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզում բաց է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 […]

ՀՀԿ-ն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան­նիս­յանի արտահայտած մտքերի կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը. Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխանել ենք պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնա­բանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում […]

Գլխավոր հարկադիրը նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի   հրամանով Դավիթ  Բեգինյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:   Նշենք, որ Դավիթ Բեգինյանը 1999 թվականից սկսած աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ալժիրից օտարերկրացիների զանգվածային էվակուացիա է իրականացվում

Օտարերկրյա մասնագետները եւ աշխատակիցները մեծ խմբերով հեռանում են Ալժիրից այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակվել էին նավթային ձեռնարկության վրա եւ պատանդներ վերցրել: Այդ մասին նշվում է “British Petrolium” ընկերության տարածած հայտարարության մեջ: Այն եւս մյուս ձեռնարկությունների նման էվակուացնում է իր աշխատակիցներին Ալժիրից: Նշենք, որ պատանդների թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ:  Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը […]

Գյուղնախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի նիստերին

Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում գտնվող  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության  համաշխարհային համաժողովի նիստերին:  Նիստի  մասնակիցներն անդրադարձել են  զարգացող երկրների  մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով  ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության  ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։  Քննարկումներին մասնակցելուց հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարը  հյուրընկալվել է Գերմանիայի […]

Նախագահի թեկնածուների ունեցվածքը. ուշագրավ մանրամասներ

ԿԸՀ-ն հրապարակել նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: Դրանք առայժմ ներկայացրել է 4 թեկնածու. Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Վարդան Սեդրակյան: Այսպես. Սերժ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նա Ստեփանակերտում ունի 96 քառ. մետր բնակարան, 1992 թվականի թողարկման ՛՛Միցուբիշի Մոնտերո՛՛ ավտոմեքենա:  Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 18-20-րդ դարերի հնաոճ իրեր՝ արձանիկներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի