23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մենք ոչ թե իշխելու համար ենք, այլ` ծառայելու. Րաֆֆին սկսեց զբոսանքը /ֆոտո, վիդեո/

Արամ Խաչատրյանի արձանի մոտ քիչ առաջ մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Նա նախ ելույթ ունեցավ հավաքվածների առջեւ, հայտարարեց, որ այս ընտրությունները լինելու են այսօրվա եւ վաղվա, սեւի եւ սպիտակի, նախագահի բարձր հովանու եւ Սահմանադրության միջեւ ընտրություններ: “Մեր պայքարն է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեարկությամբ ընտրական հեղափոխությամբ ջարդել իշխանական, մաքսային, հարկային ուղղահայացը, որը […]

Նալբանդյանը հանդիպեց դեսպանների հետ

Հունվարի 19-ին Ջերմուկում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում կայացվեց Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։ Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկում՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների […]

Պատվո մեդալ Կարեն Շահնազարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, “Մոսֆիլմ” կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին: Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով:  

Սաակաշվիլիին վերջնագիր են ներկայացրել /վիդեո/

Հունվարի 20-ին լրացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետը: “Միասնություն” կոալիցիան պահանջում է նախագահից 10 օրվա ընթացքում հրաժարական տալ: Նման պահանջով նախօրեին նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “Вести”-ն, շուրջ 3 հազար ցուցարարները վրաններ են տեղադրել նստավայրի մոտ, որոնցում շարունակում են Սաակաշվիլիի դեմ ստորագրություններ հավաքել: Կոալիցիայի անդամները սպառնացել են, որ […]

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Այսօր` հունվարի 21-ին, Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Օրակարգում կլինեն Կոսովոյի, ռուս-վրացական հարաբերությունների հարցերը, Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի առջեւ իր պարտավորությունների իրականացման մոնիթորինգային զեկույցը եւ մի առանձին բանաձեւ` այդ երկրում քաղբանտարկյալների վիճակի մասին: Վերջինիս վերաբերյալ Ադրբեջանն արդեն հայտնել է իր դժգոհությունը` ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն հիմքեր չունի նման վարույթների:  Նստաշրջանի հենց առաջին օրը […]

Կան փակ ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 17.30-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Սպիտակ-Ջաջուռ, Տաշիր-Գոգավան, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ, Ծակքար-Ծովինար, Արագածոտնի մարզի Վարդաբլուր-Ալագյազ ավտոճանապարհները եւ Սելիմի Լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:   Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն:

Գյուղնախարարը միացել է կոչին

ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանը միացել է  գյուղատնտեսության առջև ծագած մարտահրավերները  մեղմելու ուղղությամբ առավելագույն մասնակցություն ցուցաբերելու կոչին:  Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում այսօր մեկնարկեց ‘’Վերահսկվող ներդրումներն  ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի  ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար’’ խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային  համաժողովը,  որին մասնակցում են  81 պետությունների գյուղատնտեսության նախարարները: Համաժողովին մասնակցում է  նաև Հայաստանի Հանրապետության […]

Չկա որեւէ փաստ

Այն, որ Ազգային ժողովում լրագրողների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները համոզվել են անձամբ: Սակայն ակներեւ է, որ ոչ բոլոր լրագրողներն են այդ պայմանները օգտագործում իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար, իսկ որոշներն էլ այդ ամենն օգտագործում են խախտելով բարոյական ամենապարզ ու մարդկային նորմերը, էլ չենք ասում՝ լրագրողական էթիկայի տարրական […]

7 օրում` 1000 կրակոց

ԼՂՀ ՊԲ-ից Henaran.am-ին տեղեկացնում են, որ հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի