27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալժիրից օտարերկրացիների զանգվածային էվակուացիա է իրականացվում

Օտարերկրյա մասնագետները եւ աշխատակիցները մեծ խմբերով հեռանում են Ալժիրից այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակվել էին նավթային ձեռնարկության վրա եւ պատանդներ վերցրել: Այդ մասին նշվում է “British Petrolium” ընկերության տարածած հայտարարության մեջ: Այն եւս մյուս ձեռնարկությունների նման էվակուացնում է իր աշխատակիցներին Ալժիրից: Նշենք, որ պատանդների թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը  հայտնել է, որ արդեն իրականացվել են մի քանի չվերթներ Ալժիրից Լոնդոն: Նա նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռ է տրամադրել ընկերությանը` աշխատակիցներին անվտանգ տեղափոխելու համար:

Հունվարի 16-ին հյուսիսաֆրիկյան իսլամիստները հարձակվել էին Ալժիրի հյուսիսում գտնվող նավթային ընկերության վրա: Նրանք գերի էին վերցրել տեղի եւ օտարերկրյա աշխատողներին, որոնց թվում են եղել նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ: Հաջորդ օրը կառավարությունը գերիներին ազատագրելու գործողություն անցկացրեց եւ հայտնեց, որ ամեն ինչ հաջող է ավարտվել: Ընդ որում, մինչ այժմ զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ