27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան­նիս­յանի արտահայտած մտքերի կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը.

Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխանել ենք պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնա­բանությունների մասին:

Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ բարեփո­խումներ ակնկալող նախա­ձեռ­նությունները պետք է ունենան պոզիտիվ միտում եւ բացառեն առանձին երեւույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրա­կա­նություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանակա­նու­թյունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական եւ իրավական գործընթացների օրինաչա­փությունների բացահայտման հիմքում:

Ինձ զարմացնում է այն փաստը, որ ժամանակը առաջ է գնում, ընտրական գործընթացներում մենք անընդ­հատ զարգացմանը միտված փոփոխություններ ենք կատարում եւ դրական արդյունքներ ենք արձանագրում, իսկ պարոն Հովհաննիսյանը շարունակում է թափահարել նույն հին փաստաթուղթը, որը հետեւողականորեն չի վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո:

Բանավեճի հրավերի մասին: Հունվարի 21-ից մենք սկսում ենք մեր քարոզարշավը: Նախագահի մեր թեկնածուն եւ նրան սատարողները լինելու են բոլոր մարզերում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են հասցնելու “Դեպի ապահով Հայաստան” ծրագրի հիմնական գաղափարախոսությունը: Շատ հագեցած օրակարգ է նախատեսված բոլորիս համար: Դեռեւս չենք քննարկել մեր թեկնածուի եւ նրան սատարողների կողմից մամլո ասուլիսների, տարբեր ձեւաչափերի քննար­կումների եւ բանավեճերի մասնակցելու հարցերը:

Ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացվեն արդեն ընտրարշավի ընթացքում՝ կախված ընտրողին մեր մոտեցումները եւ այլոց թեզերի համեմատ դրանց տարբերությունները հասցնելու անհրաժեշտությունից:

Կազմակերպչական հանդիպումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմին ոստիկանների ու ազգային անվտանգության ներկայացուցիչների ուղեկ­ցության մասին հայտարարության վերաբերյալ: Այստեղ, կներեք, բայց ստիպված եմ արձանագրել, որ հարգարժան քաղաքական գործիչը կարծես դետեկտիվ ֆիլմերի տրա­մադրության տակ է մնացել. արտահայտած միտքը կատարյալ նոնսենս է եւ ար­ժանի չէ մեկնաբանման:

ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանով

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ