24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ եւ ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն եւ՛ հայ, եւ՛ վրաց ժողովուրդներին:

Վրաստանի վարչապետը վստահեցրել է, որ իր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները պատմության մեջ դառնան լավագույնը: Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ հանգամանալի բանակցություններ են վարել, եւ առիթ չկա մտածելու, թե որեւէ հարցում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր կունենան:

Վրաստանի վարչապետը եւս ընդգծել է, որ երկու հարեւան պետությունները, որոնք երկար տարիներ ապրում են կողք-կողքի եւ ձեռք-ձեռքի տված սատարում մեկը մյուսին, պարտավոր են միմյանց օգնելով բարձրացնել շատ նմանատիպ խնդիրներ ունեցող երկու երկրների տնտեսությունները:

Նշելով, որ Հայաստանում եւս առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու՝ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել եւ հույս հայտնել, որ դրանք եւս կանցնեն խաղաղ ու ընտրություններում կարտահայտվի ժողովրդի կամքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ