15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը մեծապես կարեւորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին.Հայաստանի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին զգալիորեն օժանդակել է նաեւ Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված մոնիտորինգը, որի համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպությանը եւ ընդգծել, որ ակնկալում է համագործակցության հետագա խորացում: Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք գործադրվել եւ գործադրվելու է, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն էլ ավելի լավ, քան որեւէ այլ ընտրություն անկախ Հայաստանի պատմության ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ