28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ստորագրվել է հուշագիր

 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 11-ին հրավիրվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բուհերի ռեկտորներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթեւեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչեւ շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները եւ թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետեւյալ ուղղություններով երթեւեկելու համար. 1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթեւեկությամբ դեպի Շինարարների եւ […]

40-ից 28-ը “Հանրապետական” են

2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 53 համայնքներից 40-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում` ավագանու անդամի ընտրություններ: Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից  8-ն անկուսակցական են, 3-ը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ են, […]

“Տաշիրը”` Ստեփանակերտի եկեղեցուն

Տասնամյակներ  շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը: Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին: Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաեւ “Տաշիր” բարեգործական հիմնադրամը,  որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի […]

Տագնապ պաշտպանության նախարարությունում

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում եւ համապատասխան հանդերձանքով ներկայացել […]

Վարչապետի հյուրն էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:                 Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը եւ համապատասխանեցումը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս […]

Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ոստիկանությունում էր

Մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում եւ […]

“ԱԻՆ-911” գեղարվեստական նոր հեռուստաֆիլմաշար՝ Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը հավատարիմ է իր խոստմանը եւ շարունակում է հեռուստադիտողներին ներկայանալ տեղական արտադրության կարճ ֆիլմաշարերով: “Հատուկ բաժին”, “Մեր գյուղը”, “Շտապօգնություն 3D” հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել “ԱԻՆ-911”-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր՝ 22:00-ին: Նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաեւ ղեկավար անձնակազմի եւ […]

Արթուր Բաղդասարյանի հյուրն էր

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության “Ռոսկոսմոս” տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի եւ “Ռոսկոսմոս” դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման եւ հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: […]

Նվիրեց բարերարը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի,  մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաեւ բարերարների աջակցությամբ։ “Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաեւ սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի