28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։ Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի […]

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Բելգիա

 Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է  Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր: Բելգիայի Թագավորություն կատարած այցի […]

Ոստիկանապետը ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկայացվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Անդրեյ Սորոկինը նշեց, որ չափազանց կարեւորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը եւ պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը: Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցումային […]

“Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է”

Այսօր տեղի է ունեցել “Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի”  մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղարը նշել է. “Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության […]

Նշանակվեց

Հիմք ընդունելով “Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը`ՀՀ նախագահի որոշմամբ Հրանտ  Եպիսկոպոսյանը  նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը եւ “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին “Հայռուսգազարդ” համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել “Գազպրոմ Արմենիա” ընկերության հեռանկարային […]

Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում

Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունըՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին: Վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. ՛՛Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները՛՛, – […]

Պետք է միասին պայքարենք ժխտողականության դեմ. Է. Շարմազանով

Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ հայերը եւ հույները ընդհանուր պատմություն եւ արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են եւ պետք է միասին պայքարեն ժխտողականության դեմ: Նա համոզմունք […]

Հրավիրել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել “Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի” նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ […]

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի